«Ղարաբաղյան հակամարտության բանալիները գտնվում են մեր ձեռքում»
Ադրբեջանահայերի ասամբլեան հանդես է գալու նախաձեռնությամբ` ադրբեջանահայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ նախագիծ է ներկայացնելու Հայաստանի Ազգային ժողով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նա նաև ասաց, որ իրենք դիմել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ` Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները հայերի նկատմամբ (1988-1990 թթ.) արդյո՞ք համընկնում են ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիային: Եզրակացությունը եղել է, որ համընկնում է: «Ըստ այդմ` մտադիր ենք շարունակել բարձրաձայնել հայերի` Ադրբեջանում ցեղասպանության պաշտոնական ճանաչման հիմնախնդիրը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այս գործում ունեն բավականաչափ դրական տեղաշարժեր:
Գ. Այվազյանը նշեց, որ վերջին տարիներին այս հիմնախնդրի բարձրաձայնման ուղղությամբ պետական մարմինների կողմից հսկայական շարժ կա: «Ղարաբաղյան հակամարտության բանալիները գտնվում են մեր ձեռքում: Ադրբեջանահայության խնդիրը սերտորեն առնչվում է ղարաբաղյան հակամարտության հետ: Առանց այդ հարցի արծարծման` հնարավոր չէ հիմնախնդրի լուծումը»,-համոզված է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը: Նրա կարծիքով` եթե հանկարծ մոռացության մատնվի այս եղելությունը, մեր պայքարը Ղարաբաղի անկախության համար դատապարատված է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին