Վաֆա Գուլուզադե. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը բխում է Մոսկվայի շահերից
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը բխում է Մոսկվայի շահերից: Դեպքերի նման զարգացումը կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում և կհարվածի Հարավային Կովկասում Արևմուտքի տնտեսական շահերին, ինչն, իր հերթին, բացասաբար կանդրադառնա, ոչ միայն հակամարտության անմիջական մասնակիցների, այլ նաև Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա»,- «Վեստի.ազ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից իր կասպյան նավատորմը 5 նոր նավերով հզորացնելու ծրագրերին, քաղաքագետը նշել է, նավատորմի հզորացման հիմնական նպատակը, տարածաշրջանում Արևմուտքի շահերի առաջխաղացման արգելակումն է:
Ըստ Գուլուզադեի` այն սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան