Դպրոցական արձակուրդն ավարտվեց
Դեկտեմբերի 29-ից մեկնարկած ձմեռային արձակուրդն ավարտվեց: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ:
Առայժմ հայտնի չէ, թե խստաշունչ ձմռան հետևանքով հանրապետությունում քանի դպրոց չի կարողան վերսկսել աշխատանքը: Օրինակ` նախորդ տարի, Հանրապետության 1400 դպրոցից 342-ը ջեռուցման խնդիրների պատճառով մի քանի օր ուշ վերսկսեցին ուսումնական գործընթացը: Չի բացառվում, որ այս տարի էլ որոշ դպրոցներում արձակուրդները կերկարացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան