Հարձակումը ոչ թե անհատի, այլ իշխանության կողմից կազմակերպված գործողություն. ադրբեջանական կրքեր` Իսա Համբարի շուրջ
Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է հունվարի 13-ին «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Համբարի, ինչպես նաև կուսակցության այլ ղեկավարների վրա հարձակումները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսա Համբարի Լենքորան քաղաք ուղևորվող մեքենան հարձակման է ենթարկվել, վերջինիս ուղղությամբ ձվեր և այլ առարկաներ են նետվել:
«Իշխանության կամակատարները վնասել էն Ղամբարի մեքենան, ինչպես նաև ուժ են կիրառել վերջինիս ուղեկցողների և լրագրողների նկատմամբ: Ոստիկանության կողմից այս առիթով չմիջամտելը հաստատում է այն փաստը, որ այս ամենը կանխամտածված երևույթ է:
««Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունն այս քայլը որակում է ոչ թե անհատի, այլ իշխանության կողմից կազմակերպված գործողություն»- նշված է հայտարարության մեջ: