Մեքսիկայում կապամոնտաժվի Հեյդար Ալիևի արձանը
Մեքսիկայում դաշնային վարչական դատարանը մերժել է Ադրբեջանի դեսպանատան բողոքը, որը փորձում էր այդ կերպ կանխել Հեյդար Ալիևի արձանի հնարավոր ապամոնտաժումը: Այս մասին տեղեկացնում է «Lenta»-ն` հղում անելով «Cronica» արգենիտնական պարբերականին:
Հեյդար Ալիևի արձանը գտնվում է Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, որը տեղադրվել էր նախորդ ամռանը: Հաղորդվում էր, որ ադրբեջանական կողմն այդ զբոսայգու վերակառուցման համար 5 մլն դոլար գումար էր տրամադրել:
Ադրբեջանի նախկին նախագահի արձանը տեղադրելու որոշումը դարձել էր քննադատության առարկա, հատկապես իրավապաշտպանների կողմից:
Նշենք, որ «Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի վերջին փորձագետները քաղաքի իշխանություններին կոչ էին արել Ալիևի արձանը մեկ այլ վայր տեղափոխել: Փորձագետների կարծքիով, Ալիևի արձանը ներդաշնակ չէ հարևան Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների արձանների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին