Կայացավ «Սոչի-2014»-ի ջահի շնորհանդեսը
Մոսկվայում հունվարի 14-ին տեղի ունեցավ Սոչիում 2014 թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքի համար նախատեսված ջահի շնորհանդեսը: Այն կշռում է 1,8 կգ, բարձրությունը 95 սմ է, լայնությունը` 14,5 սմ, հաստությունը` 5,4 սմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Հեղինակները հաշվի են առել բոլոր մանրամասները, նույնիսկ` ռուսական ցրտաշունչ ձմռան անակնկալները, որոնք ոչնչով չեն ազդի վառվող կրակի ուղևորության վրա:
Պատրաստ է նաև պարալիմպիկի ձմեռային խաղերի ջահը : Դրանք միմյանցից տարբերվում են միայն գույներով (համապատասխանաբար կարմիր և բաց կապույտ):
Ջահերը ներկայացրել են անվանի մարզիկներ Տատյանա Նավկան, Նատալյա Վոդյանովան, Իլյա Ավերբուխը և Օլեսյա Վլադիկինան:
Նախատեսվում է պատրաստել օլիմպիական խաղերի 14 հազար և հազարից ավելի պարալիմպիկի ջահ:
Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014 թ. փետրվարի 7-ից 23-ը, պարալիմպիկ խաղերը` մարտի 7-ից 16-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում