Սիրիայի ընդդիմադիր խմբերը պնդում են, որ Հալեպում իրանական ինքնաթիռ են կործանել. Իրանի արձագանքը
Սիրիայի ընդդիմադիր խմբերը պնդում են, որ Հալեպում իրանական ինքնաթիռ են կործանել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասիրիան.քոմ» կայքը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին պատկանող «Հալաբ նյուզ» կայքը տեղեկատվություն է հրապարակել, որտեղ նշվում է, թե Հալեպի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից իրանական ինքնաթիռի ուղղությամբ արձակած կրակի արդյունքում վերջինս կործանվել է ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Սիրիայի ընդդիմադիրները պնդել են, թե այդ ինքնաթիռի վրա առկա է եղել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը:
Սաուդյան Արաբիայի «Ալ-շարղ ալ-վասաթ» օրաթերթի հաղորդմամբ՝ Հալեպի ռազմական խորհուրդը, հերքելով իրանական ինքնաթիռի կործանաման մասին լուրը, նշել է, թե իրանական բեռնատար ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Հալեպի օդանավակայանում, սակայն զինված խմբավորումների արձակած կրակից հետո, ինքնաթիռը փոխել է ուղղությունը:
«Ասրիրան»-ի հաղորդմամբ՝ Իրանի պետական «Իրան Էյր» ավիաընկերությունը հայտարարել է, որ ներկայում իրանական ինքնաթիռները ուղիղ չվերթ դեպի Հալեպ չեն իրականացնում: