Անկախությունից հետո առաջին անգամ Հայաստանի արդյունաբերությունը թողարկել է 1 տրիլիոն դրամի արտադրանք
2012 թվականին առաջին անգամ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրիլիոն դրամը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՝ հավելելով, որ անկախությունից հետո առաջին անգամ է Հայաստանի արդյունաբերությունը նման ծավալի արտադրանք թողարկել: «Սա լուրջ, ինչպես նաև խորհրդանշական թիվ է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ 2013թ-ին արդյունաբերության աճը կկազմի 9.2% աճ: «Դա հավակնոտ նպատակ է, շատ քիչ երկրներ կան, որ նման բարձր աճ են նախատեսում»,- ասաց Տ.Դավթյանը: «Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Վերջին տարիներին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է, և մենք խնդիր ենք դրել այն հասցնել 20-21%-ի»,- նշեց Տ.Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում