«Ոսկե գլոբուս». Հաղթել է «Օպերացիա «Արգո»» ֆիլմը, տրիումֆատորն է` «Թշվառները»
Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ամենահեղինակավոր՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արժանացել Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը: Բեն Աֆլեքը «Ոսկե գլոբուսի» է արժանացել նաև «Լավագույն ռեսժիսորական աշխատանք» անվանակարգում` նույն ֆիլմի համար:
Այս մասին հայտնում է «Նյուռու.քոմ» կայքը, որտեղ ներկայացված են բոլոր մրցանակակիրները:
«Լավագույն սցենար» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Քվենթին Տարանտինոն` «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար։
Մրցանակաբաշխության տրիումֆատորը Թոմ Հուփերի «Թշվառները» ֆիլմն է. արժանացել է միանգամից երեք մրցանակի` «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ», «Լավագույն դերասան» (Հյու Ջեքման) և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (ԱՆՆ Հեթեուեյ) անվանակարգերում, գրում է RFI-ը։
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Լավագույն դերասան» (դրամա) անվանակարգում «Ոսկե գլուբուս» է տրվել Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Դեյ-Լյուիսն:
«Լավագույն դերասանուհի» (դրամայում նկարահանված) անվանակարգում մրցանակի է արժանացել Ջեսիկա Չեսթեյնը («Թիվ մեկ նպատակ»): «Լավագույն դերասանուհի» (կոմեդիահում կամ մյուզիքլում նկարահանված) անվանակարգում «Ոսկե գլուբուսի» է արժանացել Ջենիֆեր Լոուրենսը («Silver linings Playbook»):
«Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում հաղթել է «Խաղը փոխվել է» քաղաքական ֆիլմը:
Նշենք, որ «Ոսկե գլոբուս»-ը հանձնվում է արդյունքներով 25 կատեգորիաներում՝ Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից՝ կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում նվաճումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում