«Հայ - վրացական հարաբերությունները բարձր մակարդակի հարաբերություններ որակել չի կարելի»
Հայ - վրացական հարաբերությունները բարձր մակարդակի հարաբերություններ որակել չի կարելի՝ կան շատ ոչ հղկված հարցեր տնտեսական և մշակութային ոլորտներում, բացի այդ՝այն ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նման կարծիք հայտնեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանի նման քաղաքականությունը նույնիսկ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ քանի որ մեր երկրի ցանկացած մեկուսացում՝ թե նավթամուղի, թե երկաթգծերի շինարարությունը, իրականացվում են Թբիլիսիի համաձայնությամբ:
Նրա խոսքով՝ բարիդրացիական հարաբերությունները ստվերվում են նաև հակահայկական քարոզչությամբ, որը գրեթե հավասարվում է թուրք-ադրբեջանականի:
Ինչ վերաբերվում է Ջավախքին՝, ապա, ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի նեքին գործերին որևէ միջամտություն չի անում, բայց ունի այդ իրավունքը՝ որպես պատմական հայրենիքի մի մաս: «Հայկական իշխանությունները 22 տարվա ընթացքում Ջավախքում որևէ քայլ չեն անում, իսկ վրացական իշխանությունները օգտվում են դրանից և շարունակում են անտեսել միջազգային պայմանավորվածությունները», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գալը Հայաստան երկկողմ հարաբերություններում էական բան չի կարող փոխել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին