Շտեմարանների շուրջ աղմուկը շարունակվում է. Արձագանքում են նախարարն ու լեզվաբանը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է շտեմարանների շուրջ բարձրացրած աղմուկին:
«Ի արձագանք հայոց լեզվի շտեմարանների վերաբյալ դժգոհությունների: Իմ ունեցած տեղեկություններով, այս շաբաթ ԳԹԿ-ն հրավիրելու է մասնագիտական քննարկում, որի ընթացքում կորոշվի մի շարք քննական հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը:
Ինչպես վաղօրոք խոստացել եմ, ՀՀ ԿԳՆ կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում»,- ֆեյսբուքում խնդրի վերաբերյալ գրառում է կատարել նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նույն սոնցցանցում հրապարակել էր 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի իրեն հասցեագրված ու անհանգստություն առաջացրած նամակը:
«Հայոց լեզվի շտեմարանի 1-ին հատորում կան բառեր, որոնք մինչև շտեմարանով պարապելը դասագրքում չէի հանդիպել՝ երկնառաք, անդրենածին, մաշտոց (անասունների մազը սանրելու գործիք), արիշ, նայադ, կնդրուկ, ուրթ, գուպար, գուլ, գուռ, գուղձ, անայգ, հրուտ, հույլ, գուբ, տմույն, բարեմույն, տտիպ, սինլքոր, քսու, խանդակաթ, խույր, մկունդ , շառափ, խանձարուր, կալյակ, պարեխ, ագուգա, ազազուն, գոս, բորոտ, գռուզ, դժնդակ, անոսր, սիգալ, ելուզակ ...»,-գրել էր աշակերտը:
Նամակին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր նաև լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
«Անահիտ Բախշյանը թող միամիտ չձևանա: Այս շտեմարանը կազմողների գլխավորը Փառանձեմ Մեյթիխանյան կոչվող թեստագիրն է, որը նաև Բախշյանի թեթև ձեռքով և օրհնությամբ 2011 թվականին դարձավ դպրոցական դասագրքի հեղինակ: Ես քանիցս զգուշացրել եմ, նաև հրապարակավ, որ հայ դպրոցի գլխին չարիք եք բերում: Ավաղ, ձայն բարբառոյ յանապատի: Հիմա մեղմիկ խորհուրդներ է տալիս շտեմարանի հեղինակներին: Հնձում եք այն, ինչ ցանել եք, տիկին Բախշյան»,-գրել էր լեզվաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին