Պիկասոյի մուսայի նկարը 50 միլիոն դոլարից ավելի է գնահատել
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի 1932 թվականի «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը, որում պատկերված է նկարչի մուսան ու սիրելին՝ Մարի-Թերեզա Վալտերը: Աճուդային տան կայքում հաղորդվում է, որ արվեստի այս գործը գնահատվում է 40,2-56,3 միլիոն դոլար:
Եվրոպական մասնավոր հավաքածուի այս կտավը վերջին անգամ վաճառքի էր հանվել 1997 թվականին և այդ պատճառով աճուրդի մասնագետների կարծիքով, պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի: Կտավը ստեղծվել է Պիկասոյի և Վալտերի ծանոթությունից 5 տարի անց: 1935 թվականին Վալտերը Պիկասոյից աղջիկ է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում