«Freedom House». Հայաստանը քաղաքական իրավունքների առումով գնահատվել է 5 միավորով` գրանցելով առաջընթաց
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Հավասարակշռության մեջ ժողովրդավարության նվաճումները» վերնագրով 2013թ զեկույցը:
Զեկույցում Հայաստանը քաղաքական իրավունքների առումով, 7 միավորանոց համակարգով, գնահատվել է 5` գրանցելով առաջընթաց, իսկ քաղաքացիական ազատություններում` 4 միավոր:
Ադրբեջանը դասվել է ոչ ազատ երկրների շարքում` քաղաքական իրավունքների առումով գնահատվել է 6, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր:
Հարևան Վրաստանը մասամբ ազատ երկրների շարքում է` քաղաքական իրավունքների առումով 3 միավոր, քաղաքացիական ազատությունները 3 միավոր:
Թուրքիան ևս մասամբ ազատ երկրների թվում է` քաղաքական իրավունքների առումով` 3 միավոր, քաղաքացիական ազատությունների՝ 4 միավոր, այդ առումով Թուրքիան հետընթաց է գրանցել:
ՌԴ-ն ոչ ազատ երկրների շարքում է` քաղաքական իրավունքների առումով` 6 միավոր, քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր:
Իրանը` ոչ ազատ` քաղաքական իրավունքների առումով` 6, քաղաքացիական ազատություններով` 6 միավոր:
«Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է մասամբ ազատ` քաղաքական իրավունքների համակարգում գնահատվել է 5` գրանցելով առաջընթաց, քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր:
«Վիճելի տարածքներ»-ի խմբում ներառված Աբխազիան նույնպես մասամբ ազատ է ճանաչվել` քաղաքական իրավունքների առումով 4 միավոր`առաջըթնաց է գրանցել, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր:
Գազաայի հատված` ոչ ազատ երկրների թվում է:
«Վիճելի տարածքներ»
Տարածքներ Ազատության կարգավիճակ քաղաքական իրավունք քաղաքացիական ազատությունները
Հյուսիսային Կիպրոս Ազատ 2 2
Հնդկաստանի Քաշմիր Ազատ 4 4
Պակիստանի Քաշմիր Ոչ ազատ 6 5
Հյուսիսային Օսեթիա Ոչ ազատ 7 6
Տիբեթ Ոչ ազատ 7 7
Մերձդնեստրը Ոչ ազատ 6 6
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին