Փորձագետ. Ադրբեջանը ռուսական սպառազինությունը փոխարինում է ՆԱՏՕ-ականով
Նախորդ տարում Ադրբեջանն Իսրայելից գնել է մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա: Ադրբեջանը, մասնավորապես, ձեռք է բերել Իսրայելից Ադրբեջանը գնել է «Ուզի» գնդացիր-ատրճանակներ, հարձակողական TAR-21 «Tavor» զենքի տարբեր մոդիֆիկացիաներ, «Negev» տեսակի ձեռքի գնդացիրներ, դիպուկահարային զենքեր, տարբեր տրամաչափի հրետանային համակարգեր և այլն: Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության և դրանից բխող խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
«Եթե նայում ենք անցած տարիներին Ադրբեջան-Իսրաել ռազմական համագործակցության ծավալներին, ապա ակնհայտ է դրա աճի միտումները: Դա, ըստ երևույթին, ունի մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը՝ ձգտելով ՆԱՏՕ-ական ստանդարտներին, դրա տակ հասկանում է նաև բանակի զինումը ՆԱՏՕ-ական զինատեսակների և սպառազինության մոդելներով: Քանի որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող հիմնական երկու պետությունները Թուրքիան և Իսրայելն են, կարելի է ենթադրել, որ դա կարող է պատճառ հանդիսանալ Իսրաելի հետ նման լայնածավալ ռազմական համագործակցության ծավալումը: Իհարկե հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ի դեմս Ադրբեջանի Իսրայելը տեսնում է հնարավոր դաշնակցի Իրանի դեմ հնարավոր պատերազմում, դա էլ արդեն իսրայելական կողմի համար հանդիսանում է կարևոր հանգամանք՝ առավել զարգացնելու ռազմականան ոլորտի համագործակցությունը Ադրբեջանի հետ: Եվ շատ հնարավոր է, որ այս ամենի արդյունքում Իսրայելը Ադրբեջանին վաճառում է ռազմական տեխնիկա և սպառազինություն այնպիսի գնով, որը առավել շահավետ է ռուսական առաջարկից:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե տվյալ զենքերով ինչ խնդիրներ կարող է լուծել ադրբեջանական բանակը, ապա պետք է փաստենք այն հանգամանը, որ ձեռք բերված հրաձգային զենքերը հիմնականում նշանակված են հատուկ ստորաբաժանումների համար և չի կարելի բացառել այն, որ այդ զենքերը ադրբեջանական կառավարությունը կարող է օգտագործել իր ներքին խնդիրների լուծման ժամանակ:
Հրթիռա-հրետանային համակարգերի հիմնական մասը ծովային է, ինչը նշանակում է, որ դրանք ավելի շատ ուղղված են Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի ծովային ուժերի դեմ: Իսկ ԱԹՍ-ների հարցում, ըստ երևույթին, պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ոչինչ չի խնայի ադրբեջանական արտադրություն հիմնելու համար, քանի որ ադրբեջանական իշխանության համար պարզապես ապտակ էր տեսնել հայկական արտադրության ԱԹՍ-ները:
Ըստ երևույթին տեղի է ունենում բանակի սպառազինության ռուսական արտադրության սպառազինությունը աստիճանաբար ՆԱՏՕ-ականով փոխարինելու գործընթացը: Իմ կարծիքով այստեղ ավելի հեռահար և կարևոր խնդիրներ է լուծում Իսրայելը, քան թե Ադրբեջանը»,- նշեց Հ. Պետրոսյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները