ԲՀԿ-ականները չեն բացառում, որ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից
«Հրապարակը» գրում է, որ որոշ գնահատականներով՝ Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է, ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունից հետո չի հանդիպել կուսակիցներին, չի ասել, թե ինչ պետք է անեն առաջիկայում: Չնայած դրան՝ կուսակցության անդամների մի մասը սահուն ինտեգրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը տեղերում պաշտպանելու սուրբ գործին: Ինչ վերաբերում է կուսակցության արմատական հատվածին, ապա վերջինս չի կորցնում հույսը, որ դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անգամ նախագահական ընտրություններից հետո:
«ԲՀԿ արմատական թևի մի ներկայացուցիչ մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իրենք չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, և կուսակցությունը կանցնի «իրենց իմացած մարդուն»՝ Ռոբերտ Քոչարյանին: Չնայած ԲՀԿ-ն համառորեն հերքում է այս լուրերը, և ոմանք դա բացառում են, քանի որ «Սերժ Սարգսյանը չի համաձայնի»: