ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանն «անտեսված» է զգում
«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել վարչապետի և Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից:
«Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն խոստացել են Մասիսի կարևոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, Էլեկտրացանցի ու հարկային ծառայության մասին է: Դժգոհել է նաև, որ աջակցություն չեն ցուցաբերում իր որոշ բիզնես-պրոյեկտներին: Նշենք, որ վերջինս Մասիսից մեծամասնականով ընտրվեց պատգամավոր»,-գրել է թերթը: