Ընդդիմադիր ակտիվիստների ճակատագիր դեռևս որոշված չէ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս չի որոշել 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր 4 ակտիվիստների բողոքի ճակատագիրը: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Ըստ նրա` մեկամսյա ժամկետը լրանում է հունվարի 27-ին. Վճռաբեկ դատարանը բողոքը ստացել է դեկտեմբերի 27-ին: Մեկ ամիսը լրանալուն պես, նոր միայն պարզ կլինի` բողոքը վարույթ կընդունվի, թե`ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում