«Ազատ դեմոկրատները» Գյումրիում չեն ընդունել «Ժառանգության» հրավերը
«Ժամանակ»-ի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեկնել էր Գյումրի` կուսակցության ակտիվի հետ հանդիպման: Թերթի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ` մարդկանց ներկայությունն ապահովելու համար «Ժառանգությունից» մեկ-մեկ զանգահարել են նաև նախկին դաշնակիցներին` տեղի «Ազատ դեմոկրատներին»` նրանց ևս հրավիրելով հանդիպմանը, սակայն հրավերները հիմնականում չեն ընդունվել: «Ոչ մի հատուկ հրավեր այլ կուսակցություններին չի եղել: Եղել է հանդիպում ակտիվի հետ: Եթե այլ կուսակցություններից տեղեկացել են ինչ-որ ձևերով, դա իրենց խնդիրն է: Եղել է ակտիվի հետ շատ մարդաշատ հանդիպում` 40-50 հոգի»,-թերթի հետ զրույցում ասել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: