Արա Աբրահամյանի եղբայրը ոչ ոքի չի սատարում
«Ժամանակ»-ը զրուցել է «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, նախկինում ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Աբրահամյանի հետ: Թերթի այն հարցին, թե ում է նա սատարելու նախագահական ընտրություններում, Արմեն Աբրահամյանը պատասխանել է. «Անցած գումարման ԱԺ-ում ես պատգամավոր եմ ընտրվել ԲՀԿ ցուցակով: Կուսակցությունն այս անգամ ոչ մեկին թեկնածու չի առաջարկում և չի սատարում: Ես եղել եմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, և հիմա, եթե ԲՀԿ-ն չի առաջադրել թեկնածու նախագահական ընտրություններում և առաջարկել է ոչ մեկին չսատարել, ես նույնպես պիտի չսատարեմ, անկախ` այդ կուսացության անդամ եմ, թե` ոչ, այդ խմբակցության հետ ես անցել եմ ճանապարհ, ունեմ ընկերներ և պատահական չի եղել, որ ես ընտրվել եմ…»: