Ստուգման ենթակա ընկերությունների ցանկում չկան ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված ձեռնարկությունները
«Օրակարգն» անդրադառնալով 2013 թվականի ՊԵԿ-ի կողմից նախատեսվող հարկային ստուգումներին` նշել է. «Ուշագրավ է, որ ստուգման ենթակա ընկերությունների ցանկից բացակայում են ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ձեռնարկությունները, մասնավորապես ռուսական և ուկրաինական կոնֆետներ ներկրող «Մեգա ֆուդը», ավտոմեքենաների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Մեգա մոթորսը», ժամացույցների «Խրոնոգրաֆ» խանութը, «Յուքոմ» ընկերությունը։ Ցանկում ներառված չէ նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ «փոխկապակցված» ու շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսաստղ շուգր» (Ախուրյան շաքարի գործարան) ընկերությունը։ Ի դեպ՝ ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված ընկերություններն ընդգրկված չէին նաև անցած տարվա ստուգման պլանում»: