Փարիզի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
Հունվարի վերջին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կրկին այցելել տարածաշրջան: Այս մասին «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը:
«Հունվարի վերջին նախարարների հետ հանդիպումից հետո մենք, ամենայն հավանականությամբ, կշարունակենք մեր պարբերական այցերը տարածաշրջան, որպեսզի Փարիզի հանդիպումից հետո քննարկումներ ծավալենք հակամարտության կարգավորման շուրջ»,- հայտարարել է Ժ. Ֆորը:
Անդրադառնալով գալիք հանդիպման ձևաչափին՝ ֆրանսիացի համանախագահը հայտարարել է, թե հավանաբար կլինի արտգործնախարարների հանդիպում համանախագահների մասնակցությամբ, սակայն արտգործնախարարներն իրենք պետք է որոշեն:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին