
«Reuters». Ադրբեջանցին` սիրիական ապստամբների շարքում
«Reuters» լրատվական գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերի ու դրանում արտասահմանցի վարձկանների ներգրավվման մասին: Նրանցից մեկը, ում մասին պատրաստվել է ռեպորտաժը մի ադրբեջանցի է:
27 ամյա ադրբեջանցու մասին՝ «Աբու Ալ Խարիս» խորագիրը կրող ռեպորտաժը պատրաստվել է «Карм-Аль-Джабал» կոչվող շրջանում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:
«Սա իմ առաջին կռիվն է ջիհադի համար: Երկրում չկա երկրորդ այսպիսի չար մարդ, ինչպիսին Բաշարն է: Նույնիսկ Ստալինը համեմատած վերջինիս հետ ավելի բարեգութ է»,- նշել է ադրբեջանցին:
Կայքի փոխանցմամբ, վերջինիս գլխին դրված է եղել դահուկորդի դիմակ, իսկ զինվորական համազգեստին գրված է եղել իսլամական կարգախոս:
Հալեպ քաղաքում խարույկի շուրջ հավաքված օտարերկրացի վարձկանները հայտարարել են, որ իրենք կռվում են Սիրիայում արմատական իսլամական պետության ստեղծման համար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին