Ռոման Գրիգորյանը կվիրահատվի Գերմանիայում
Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմի հայ ֆուտբոլիստ Ռոման Գրիգորյանը, ով ծնկի վնասվածք ունի, կվիրահատվի Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստն արդեն լքել է թիմի շարքերը` պատրաստվելով մենիսկի հեռացմանը: Սպասվում է, որ Գրիգորյանը թիմակիցներին կմիանա Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոման Գրիգորյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 15 հանդիպման` դառնալով 2 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են