Քաղաքագետ. Իվանիշվիլու այցից առաջ կամ հետո որոշ զարգացումներ տեղի կունենան Վահագն Չախալյանի գործի հետ կապված
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջիկա այցը Հայաստան բավականին լուրջ նշանակություն կունենա ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային համատեքստում: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, Վրաստանի նոր իշխանությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց արտաքին քաղաքականությունում, այդ թվում նաև բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ս. Մինասյանը որոշ դինամիկա է նկատում նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններում, որն այնքան էլ դրական չի գնահատում:
«Վրաստանի վարչապետի առաջիկա այցի ընթացքում բավականին լուրջ հարցերի շուրջ քննարկումներ տեղի կունենան` և տարածաշրջանայի, և վիրահայության հարցերի հետ կապված»,- կարծում է քաղաքագետը:
Ս. Մինասյանի կարծիքով, Բ. Իվանիշվիլիի Հայաստան կատարելիք այցից անմիջապես առաջ կամ հետո որոշ զարգացումներ տեղի կունենան նաև ջավախցի քաղաքական -հասարակական գործիչ Վահագն Չախալյանի գործի հետ կապված, ում անունը հանվել է այն դատապարտյալների ցանկից, որոնք Վրաստանում «Համաներման մասին» օրենքի ընդունումից հետո պետք է ազատ արձակվեն` դիտելով այդ քայլը որպես դրական մեսիջ, որ ուզում է ուղղել Վրաստանը դեպի Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում