Սաֆրաստյան. Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում Ադրբեջանը Արցախի դեմ նոր պատերազմ կսկսի
2013 թ Ադրբեջանի իշխանությունները կշարունակեն սահմանամերձ շրջաններում լարվածության միտումնավոր ուժեղացման ուղղված ճիգեր գորածադրել: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ այդ միջոցով պաշտոնական Բաքուն կփորձի կոնսոլիդացնել սեփական հասարակությունը այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:
«2012թ.-ը տարածաշրջանում շարունակվեց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը նաև արտահայտվեց զենքի օգտագործմամբ: Սահմանամերձ շրջաններում լարվածության միտումնավոր ուժեղացումն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության ռազմավարության մաս է կազմում: Ադրբեջանի բոլոր գործողությունները Հայաստանի դեմ հարձակում սկսելու փորձեր են և սոսկ ագրեսիվ նկրտումներ: Այս ամեն ին շարունակությունն կստանա նաև 2013թ-ին»,- նշեց Սաֆրաստյանը:
Բանախոսը նշեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում, Ադրբեջանը կփորձի օգտվել տարածաշրջանում ստեղծված լարվածությունից և վերսկսել ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում:
«Նման պայմաններում մենք պետք է լինենք ակտիվ, հատկապես խաղաղ բանակցային գործընթացում՝ նոր առաջարկներ անելու առումով, ինչպես նաև պետք է ակտիվ լինել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում:
Պետք է ակտիվացնել մեր գործողությունները այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որի անդամ ենք մենք, այսինքն՝ ՀԱՊԿ-ի, որը մեզ համար ամուր հենարան է »,- ասաց Սաֆրաստյանը:
Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա այն, ըստ բանախոսի, վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է իր ինտենսիվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին