Տ.Սարգսյան. Վ. Աբաջյանի կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական խոսք է հղել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին»:
Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Նախորդող նորություն`Մահացել է Վլադիմիր Աբաջյանը