Թավրիզում կայացել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի և ՀՀ Սյունիքի մարզպետի հանդիպումը
Մենք ցանկանում ենք Սյունիքի մարզի հետ ընդլայնել մեր տնտեսական համագործակցությունը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թավրիզում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգին:
Արևելյան Ատրպատականի նահանգապետն իր խոսքում շեշտելով, որ Իրանի և Հայաստանի նախագահները հակված են ավելի ամրապնդել և ընդլայնել երկկողմ հարաբերությունները, մասնավորապես նշել է, որ երկու երկրների նահանգապետերը և մարզպետները ևս պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրեն:
Ահմադ Ալիռեզա Բեյգիի խոսքով՝ Արաքս գետի վրա հայ-իրանական համատեղ ՀԷԿ-ի կառուցումը ևս միտված է երկկողմ հարաբերությունները զարգացնելուն:
Սյունիքի մարզպետն էլ իր հերթին, անդրադառնալով Արևելյան Ատրպատականի և Սյունիքի մարզի միջև առկա համագործակցությանը, նշել է, որ իրենց մարզը ևս ցանկություն ունի Թավրիզի հետ խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները:
Սուրեն Խաչատրյանը հավելել է, որ Իրանը միշտ եղել է Հայաստանի լավ բարեկամը և ապագայում ևս այդ բարեկամությունը շարունակվելու է :
Նախորդող տեղեկատվություն՝
Թավրիզի առևտրական պալատը Հայաստանում ներկայացուցչություն կունենա
ԻԻՀ ԱԳ նախարարի մոտ քննարկվել է Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու հարցը
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա