Ամերիկյան «F22» կործանիչներն Իրանի երկնքու՞մ. Իրանցի գեներալը հերքում է արաբական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը
Ամերիկյան կործանիչների՝ Իրանի օդային սահմանը հատելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրանականությանը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ «Խաթեմ օլ-Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմակայանի հրամանատարի տեղակալ Շահրոխ Շահրամը:
Իրանցի մեկ այլ բարձրաստիճան զինվորական՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Սալամին էլ, անդրադառնալով լիբանանյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, թե 10 միավոր ամերիկյան «F22» կործանիչները հատել են Իրանի օդային սահմանը, նշել է, որ միշտ էլ իրականությունը տարբերվում է պնդումներից:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Պարսից ծոցի տարածքում «ScanEagle» մոդելի ամերիկյան անօդաչու սարքը տեղեկատվություն հավաքելու ընթացքում, հատելով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից իջեցվել և գտնվում է իրենց տրամադրության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին