«The Beatles»-ի համաշխարհային օրն է… անկրկնելի հաջողություն
1957 թվականի հենց հունվարի 16-ին Լիվերպուլի «Cavern» ակումբում առաջին անգամ ելույթ ունեցավ «The Beatles» խումբը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2001 թ. հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օր:
«The Beatles» խումբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1960-ականներին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ) և Ռինգո Սթարը (հարվածայիններ): 1969 թվականին խումբը մինի-համերգ էր կազմակերպել ձայնագրման ստուդիայի տանիքին: Հարևան տների բնակիչները ոստիկաններ էին կանչել, որի պատճառով համերգն ընդհատվել էր: Այն, փաստորեն, եղել է խմբի վերջին ելույթը. «The Beatles»-ը դադարել է իր գոյությունը 1970 թվականին:
Խմբի անվանման հետ կապված լեգենդի համաձայն, Ջոն Լենոնը երազ է տեսել. «Ես երազում տես մի մարդու, ով ասել է` թող լինի beetles», beetles թարգմանաբար նշանակում է «բզզեզներ», բայց Լենոնը «e» փոխել է «a»-ով ու ստացել նոր, եզակի անվանում, որի արմատն է «beat»` հարվածել երաժշտություն:
Նշենք, որ «The Beatles»-ը 20-րդ դարի ամենահայտնի ու հաջողակ ռոք խումբն է եղել: Rolling Stone ամսագիրը տարիներ առաջ կազմել էր բոլոր ժամանակների լավագույն 500 երգի վարկանշային ցուցակը, որտեղ ամենաշատը հենց այս խմբի երգերն էին ներգրավված` 23 կատարում: Նրանց ալբոմները վաճառվել են շատ կարճ ժամանակաշրջանում ու աննկարագրելի մեծ քանակությամբ: Մինչև օրս նման հաջողության ոչ մեկ չի հասել: Նրանց հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգընթաց սկսեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր կատարում նրանց երգերը:
Քննադատնները նշում են, որ «The Beatles»-ը հեղափոխություն է իրականացրել ռոք-երաժշտությունում, մեծ ազդեցություն է թողել համաշխարհային երաժշտության զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան