Լ. Սարգսյան. «Իշխանությունների համար միակ վտանգավոր ուժը շարունակում է մնալ ՀԱԿ-ը»
ՀԱԿ-ը չի մասնակցում նախագահական ընտրություններին և չունի նախկին հասարակական աջակցությունը, այդ դեպքում ո՞րն է իշխանության խնդիրը` ՀԱԿ-ին հարվածելու և թուլացնելու` «Առավոտ» թերթի դիտարկմանը Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ իշխանությունը լավ է հասկանում ՀԱԿ-ի կշիռն ու հնարավորությունները և, հետևաբար, մտահոգված է նաև հետընտրական գործընթացներով ու ՀԱԿ-ի` ավելի մեծ թափ հավաքելու վտանգով: Ես գտնում եմ, որ առ այսօր քաղաքական դաշտում իշխանությունների համար միակ վտանգավոր ուժը շարունակում է մնալ ՀԱԿ-ը, քանի որ իսկապես կարողանում է անհրաժեշտ պահին ունենալ լայն մասսաների քանակը` որպես աջակից»: