Bonus Malus համակարգ. նոր խոսք Հայաստանի ԱՊՊԱ ոլորտում
2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ ներդրվելու է ևս մի կարևոր համակարգ, որն ավելի արդյունավետ կդարձնի ԱՊՊԱ ոլորտի աշխատանքները: Խոսքը Bonus Malus համակարգերի մասին է, որը ներդրվել է արդեն այս տարվա հունվարի մեկից։
«2013 թվականին կներդրվի ԱՊՊԱ-ի բոնուս համակարգը` հետաձգելով բարձր տուգանքներ նախատեսող համակարգը, ինչը թույլ կտա կարգապահ վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր` ավելի ցածր սակագներով», - այս մասին նշել էր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախորդ տարին ամփոփող լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես Panorama.am-ին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, բյուրոյի կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառմանե RL1-040 կանոնը:
«Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա: Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան»,- Panorama.am-ին հայտնեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի PR մենեջեր Արմինե Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան