«MarketWatch». «Facebook» սոցցանցը լքողների թիվը հասնում է 14 միլիոնի
ԱՄՆ-ում «Facebook» սոցցանցի ակտիվ օգտատերերը սկսել «հեռանալ» նրանից. «Facebook»-ին «լքողների» թիվը հասնում է 14 միլիոնի: Այս մասին տեղեկացնում է «MarketWatch» պարբերականը:
Սոցցանցերի հարցով անկախ վերլուծաբան Ջենիֆեր Բրաունը կարծում է, որ սոցցանցում օգտատերերի ակտիվության նվազումը նորմալ երևույթ է և կապված է սուրբծննդյան տոների հետ, ինչի պատճառով օգտատերերը հազվադեպ են մտնում «Facebook»:
Նշենք, որ «Facebook»-ը առավել շատ թվով օգտատերեր ունի ԱՄՆ-ում՝ 169 մլն մարդ, երկրորդ տեղում Բրազիլիան է` 65 մլն, ապա Հնդկաստանը՝ 62 մլն: