498 մլն դրամ` զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար
Կառավարության այսօրվա նիստում 498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։
«Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը», - շեշտել է Տիգրան Սարգսյանը։