ՀԱԿ-ում իրավիճակը թեժանում է
«Հրապարակը» գրում է, որ կիրակի օրը տեղի ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հրաժարականի մասին որոշում պետք է ընդունվեր, տեղի է ունեցել ոչ թե Աջափնյակի ՀԱԿ գրասենյակում, որտեղ ավանդաբար տեղի են ունենում ԺՀ նիստերը, և որի ղեկավարը ԺՀ անդամ Պետրոս Գևորգյանն է, այլ «Ազատ դեմոկրատների» գրասենյակում:
Ըստ թերթի` Պետրոս Գևորգյանը, ով գտնվում է Լևոն Զուրաբյանի անմիջական «կուրացիայի» տակ, տեղյակ լինելով, թե ինչ որոշում է կայացվելու այդ օրը, որովհետև ԺՀ քաղխորհրդում Պետրոս Մակեյանը մեծամասնություն ունի, փակել է գրասենյակի դռներն ու գնացել Զովունի, որպեսզի նիստը հետաձգվի, իրենք՝ քաղխորհրդի մեկ այլ անդամ Ղուկաս Մեհրաբյանի և Լևոն Զուրաբյանի հետ հասկանան, թե ինչպես են կանխում այդ որոշումը: