Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը կներկայացվի հունվարի 19-ին
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը՝ հունվարի 19-ին: Այն այժմ տպարանում է՝ պատրաստ տպագրության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը իմացել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից:
Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով և ուղարկվել տպագրության: Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում. տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: