ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում
«Ժամանակի» տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան ընդլայնված կազմով փակ-գաղտնի խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարությունում: Թերթը գրում է, որ խորհրդակցությանը հրավիրվել են իշխանության բոլոր` օրենսդիր, գործադիր և դատական համակարգի ներկայացուցիչները: Հրավիրված էին նաև խմբակցությունների ղեկավարները: «Ժամանակ»-ի տեղեկություններով` չեն մասնակցել ԱԺ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Դաշնակցությունից ներկայացել է Արմեն Ռուստամյանը: Թեև այլընտրանքային ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել, սակայն այնտեղ են եղել 3 հանձնաժողովների նախագահները: