Քաղաքապետը որոշ թաղամասերի գազաֆիկացման համար գումար է խնդրել կառավարությունից
«Ժամանակ»-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն` խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին: «Երևան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը և թաղամասերը գազաֆիկացված են` բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի»,-հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը` կառավարության պահուստային ֆոնդից 200 մլն դրամ խնդրելով: Ի դեպ, թերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազաֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի: