Ըստ Շուշան Պետորսյանի` հեռուստաընկերությունները նեղմտություն են ցուցաբերել` իրեն չհրավիրելով երգելու
Այս տարվա Ամանորի միջոցառումներին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որևէ ձևաչափով չմասնակցեց, նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով. Նկատել է «Ժողովուրդ»-ը և փորձել երգչուհուց անձամբ պարզել, թե ինչու այլևս չի երգում` հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում: Թերթի հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնել է, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել տոնական ծրագրերին մասնակցելու: «Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ: Կարծել են, որ պատգամավոր եմ և կմերժեմ իրենց հրավերը»,-վրդովված նշել է Շուշան Պետրոսյանը` ավելացնելով, որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը: