«ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցային գործընթացին` անդառնալի քայլ կլինի Արցախի միջազգային ճանաչման գործում»
«Եթե ԼՂՀ-ին հնարավորության տրվի մասնակցել բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ, դա կարելի է համարել լրջագույն առաջընթաց Արցախի անկախության միջազգային ճանաչման գործում: Իհարկե, ճանաչումը ենթադրում է սահմանաված միջազգային նորմերի համաձայն որոշակի ատրիբուտիկա: Արցախի վերջական ճանաչումը, անկասկած, կլինի այն ժամանակ երբ երկրորդ հայկական պետությունը կդառնա ՄԱԿ-ի անդամ, սակայն բանակցային լիիրավ կողմ դառնալու կարևորությունը դժվար է գերագնահատել»,- պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցային պրոցեսին ինքնին չի նշանակի անկախության ճանաչում, ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
«Բնական է, որ դա չի նշանակի ԼՂՀ վերջնական ճանաչում: Սակայն դա շատ լուրջ և անդառնալի քայլ կլինի: Եվ երևի թե հենց դա գիտակցելու հետևանքով է, որ ադրբեջանա-թուրքական ուժերը ներդնում են իրենց բոլոր ջանքերը, որպեսզի կանխնեն բանակցություններին արցախի մասնակցությունը: Իհարկե, ԼՂՀ մասնակցությունը բանակցությաններին, թեկուզ և անուղղակիորեն ներկայումս նույնպես կա: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ցանկացած այց ուղեկցվում է Ստեփանակերտ այցելությամբ: Բնականաբար դա ինքնանպատակ քայլ չէ: Վստահ եմ, որ ցանկացած քայլ համաձայնեցվում է Արցախի հետ:
Վերջիվերջո, բանակցություններում որոշվում է արցախահայության ճակատագիրը և հենց արցախահայություն է, առաջին հերթին, որոշելու իր վերջնական կարագավիճակը»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա