Ս. Մինասյան. էֆեկտիվ բանակցային գործընթաց կարելի է ակնկալել միայն ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության դեպքում
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ շոշափելի առաջընթաց կարելի է անկնկալել միայն ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության դեպքում: Անդրադառնալով բանակցային գործընթացին Արցախի մասնակցության խնդրին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված ընդլայնված կազմով նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական»:
«Սկզբունքային որևէ փոփոխության հայկական կողմի դիրքորոշման մեջ ես չեմ ակնկալում: Հայկական կողմը մշտապես հնչեցրել է այն դրույթը, ըստ որի էֆեկտիվ բանակցային գործընթաց կարելի է ակնկալել միայն բանակցային գործընթացում հակամարտության գլխավոր մասնակից կողմի ` ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության դեպքում: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում վերջին տասնամյակի ընթացքում չի փոխվել»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով 2013թ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումներին, քաղաքագետը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե ՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, որևէ շոշափելի առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ:
«Ես կարծում եմ, որ ստատուս-քվոն կպահպանվի: Հասկանալի է, որ այս ֆոնի վրա կողմերից ոչ մեկը չի կարող արտահայտել ինչ-որ կոմպրոմիսային մոտեցումներ նույնիսկ այն դեպքում, եթե ցանկանա»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան