Սերժ Սարգսյան. Վլադիմիր Աբաջյանը եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա սիրված դերասան և ասմունքող, հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:
Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան:
Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Աբաջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատող թատերասեր հասարակայնությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները