Ռ. Սաֆրաստյան. Թուրքիան հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու փոխարեն ստեղծեց ավելի մեծ խնդիրներ

Թուրքիայի կողմից տարածաշրջանում վարվող քաղաքականության, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ Panorama.am-ը զրուցեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

-Պարոն Սաֆրաստյան, Թուրքիան տարածաշրջանային քաղաքականության իր հայեցակարգն անվանում է հարևան պետությունների հետ «զրո խնդիրների քաղաքականություն»: Ինչպե՞ս է Թուրքիան այսօր կենսագործում այդ քաղաքականությունը:

-Իրականում տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը միտված է սեփական դերի բարձրացմանը և Թուրքիային տարածաշրջանային առումով ուժային կենտրոն դարձնելուն: Ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը հիմնավորված չէ Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռով: Ուստի այդ քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես արկածախնդրություն, և դա հասկանում են շատ պետություններում: Թուրքիայի քաղաքականությունը կարելի է բնութագրել նաև որպես նեոօսմանիզմի քաղաքականություն, որը քննադատվում է արևմտյան տարբեր շրջանակների կողմից: Թուրքիայի կողմից հայտարարված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը իրականում վերածվեց Թուրքիայի ազդեցության ոլորտների տարածման քաղաքականության, որը ենթադրում է ոչ թե «զրո խնդիրներ» հարևանների հետ, այլ «զրո հավասար հարաբերություններ» հարևանների հետ: Այդ քաղաքականությունը ակնհայտորեն դրսևորվեց, մասնավորապես, Սիրիայի և Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերություններում: Իսկ սեփական տարածքում հակահրթիռային համակարգեր տեղադրելով՝ Թուրքիան վտանգ է ստեղծում նաև Իրանի համար: Թուրքիայի դիրքորոշումը Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ շատերը գնահատում են վտանգավոր Իրաքի տարածքային ամբողջականության համար: Ավելորդ է խոսել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մասին: Փաստորեն Թուրքիան, հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու մասին հայտարարելով, ստեղծեց ավելի մեծ խնդիրներ, որի ականատեսն ենք այսօր:

-Ինչպե՞ս կգնահատեք թուրք-ադրբեջանական հարաբերությունները և որքանո՞վ հավանական, որ Հայաստանը շրջափակելու նրանց քաղաքականությունը կարող է միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին:

-Երկուսն էլ փորձում են ջանքերը համատեղելով Հայաստանի վրա ճնշում գործադրել և կորզել միակողմանի զիջումներ, սակայն դա անհեռանկարային քաղաքականություն է: Համոզված եմ, որ Հայաստանի ոչ մի իշխանություն կամ կառավարություն այդ զիջումներին չի գնա: Հարկ է նշել որ վերջին շրջանում Թուրքիայի համար Ադրբեջանի նշանակությունը մեծացել է: Նրանք համատեղ ծրագիր են մշակել ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա տարանցելու առումով, որը որոշ չափով նաև մրցակցության մեջ է մտնում «Նաբուկո» ծրագրի հետ: Ադրբեջանը դարձել է Թուրքիայի տնտեսությունում առաջին ներդրողներից մեկը, խոսքը տասնյակ միլիարդների ներդրումների մասին է: Ադրբեջանը Թուրքիային գազը վաճառում է ավելի մատչելի գներով, քան Ռուսաստանն ու Իրանը: Իսկ Թուրքիան այդ գազը վերավաճառում է Եվրոպային՝ ստանալով մեծ շահույթներ: Այսինքն՝ բացի «զուտ երբայրական» և աշխարհաքաղաքական գործոնից, սկսել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում գործոն դառնալ զուտ տնտեսական շահը: Դա շատ կարևոր նոր հանգամանք է, որը մինչև վերջին տարիները չկար: Մյուս կողմից, Ադրբեջանը վերջին շրջանում ծրագրեր է իրականացում ազգային ռազմական արդյունաբերության ստեղծման ուղղությամբ: Եվ այս առումով Թուրքիան շատ մեծ նշանակություն է ձեռք բերում Ադրբեջանի համար, որովհետև Թուրքիան, օրինակ, նախապատրաստվում է Ադրբեջանում հիմնել թուրքական տանկերի արտադրման գործարան: Այդ տանկերը թուրքական են, բայց համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այսինքն՝ Ադրբեջանը շատ հավակնոտ ռազմականացման ծրագիր է փորձում իրականացնել, որը նրա համար պետք է ստեղծի ոչ թե ռուսական, այլ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքերի բազա: Եթե Թուրքիայի կողմից այդ ծրագրերի իրականացումը հետագայում ավելի խորանա, ապա կդառնա ստրատեգիական գործոն և մարտահրավեր ողջ տարածաշրջանի համար, որը, կարծում եմ, միտված է տարածաշրջանում ստեղծված ուժերի հարաբերակցության փոփոխմանը՝ ի օգուտ Ադրբեջանի: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է Թուրքիայի կողմից, որը, համոզված եմ, դուր չի գա հատկապես Ռուսաստանին:

-Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հետաքրքրություն է ձևավորվել Հայոց ցեղասպանության նկատմամբ, որի վկայությունն է հատկապես թուրք մտավորականության կողմից այս կամ այլ կերպ ցեղասպանության խնդրին անդրադառնալը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Այդ միտումը կա, և մենք նկատում ենք, որ գնալով ավելի մեծ թվով հատկապես թուրք մտավորականության ներկայացուցիչներ, որոնք հիմնականում խոշոր քաղաքներում են բնակվում, ինչպես նաև ուսանողությունը աստիճանաբար ձգտում են ցուցաբերում՝ իմանալու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, քանի որ տասնամյակներ շարունակ թուրքական պետականությունը խնդիրը աղավաղել է, կեղծել է, կամ խստորեն արգելել է ճշմարտության մասին բարձրաձայնելը: Բայց նաև մյուս կողմից կարելի է արձանագրել մեկ այլ միտում: Այդ ֆոնի վրա Թուրքիայում ուժգնանում են նաև հայատյացության դրսևորումները: Եվ դրանց արդունքն են վերջերս Թուրքիայում հայերի սպանությունները: Ուժեղանում է Թուրքիայում ճնշումը հայ համայնքի վրա: Համայնքի ներկայացուցիչները դա շատ լավ զգում են: Վերջերս մի տեղ կարդացի, որ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկն ասում էր, թե հայ համայնքում վերականգնվում է այն վախի զգացողությունը, որ եղել է ցեղասպանության տարիներին, և մտավախություն կա, որ նման բան կարող է կրկնվել: Այսինքն՝ մի կողմից տեղի է ունենում ավելի լայն թուրքական շրջանակների կողմից ծանոթացում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությանը, մյուս կողմից ուժգնանում է հայերի հանդեպ ճնշումը, որոնք պայմանավորված են մեկը մյուսով: Եվ թուրք հասարակության առաջադեմ հատվածի հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ ինչ-որ տեղ հայերի նկատմամբ ուժգնացող ճնշումների հետևանք է:

Թեմային առնչվող` ՀՀ նախագահ. Թուրքիայի՝ հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}