Ձկնաբույծներն ահազանգում են խնդիրների մասին
Ձկնաբուծության խնդիրները ոչ այնքան կապված է հենց ձկնաբույծերի հետ, որքան գյուղատնտեսական հողերի նշանակության փոփոխության, ջրօգտագորման ժամկետների և արտահանման հետ: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են գյուղական համայնքի հողօգտագործման փոփոխության հետ, և ոչ բոլոր տնտեսավարողներն են կարող վճարել հողի կադաստրային արժեքը, այն դեպքում, որ եթե գյուղի նշանակության հող է օգտագործում ՝ այն կարող են չփոփոխել:
«Յուրաքանչյուր ձկնաբույծ՝ եթե կարողանա հողի նշանակության փոփոխման խնդիրը լուծի, քսանհինգ անգամ արդյունավետությունը կբարձրանա», - ասաց նա:
Ըստ Ա.Աթայանի՝ խնդիր կա նաև բնապահպանության նախարարության որոշումների հետ՝ որոնց համաձայն ձկնաբուծական նպատակներով ջրի օգտագործման համար երեք տարի է սահմանված, թեև, նրա խոսքով՝ հիմնավորված չէ: Բանախոսի կարծիքով՝ անհրաժեշտություն կա դարձնել քսանհինգ տարի: Նրա խոսքով՝ անպայման չէ նախարարության կողմից սահմանված այն չափորոշիչը, որ ձկնաբույծը լինի բնապահպան, մանավանդ որ ջրօգտագործման ներկայիս չափանիշները մասնագիտական մեծ գիտելիքներ են պահանջում:
Բանախոսը նաև ընդգծեց՝ պետականորեն արտահանման աջակցության անհրաժեշտության մասին, առավելապես փոքր և միջին տնտեսավարողներին: Այդ տեսանկյունից նա մտահոգություն հայտնեց, որ մեծ խոչընդոտներ են մեր ձկնաբույծների համար առաջացնում Ռուսաստանում, իսկ միջնորդների պատճառով՝ հայկական ձկնատեսակի գինը, մասնավորապես՝ իշխանի, հասել է 1 կգ համար շուրջ 6000 դրամի չափով:
«Մեծ հարված հասցրեց ռուսական որոշ գերատեսչությունների հայտարարությունը, թե ձկան հետ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, բայց չի հստակեցվել, թե ձկան վրա, թե՝ հենց ձկան մեջ, քանի որ դրանք տարբեր բաներ են: Ձկան վրա ցուպիկը կարող է հայտնվել Ռուսաստան մտնելուց հետո»,-ասաց նա, տեղեկացնելով, որ վերջին ժամանակներում նորից նկատվում է դեպի Ռուսաստան արտահանում: