Ռոբոտաշինության նոր խմբակներ Հայաստանի դպրոցներում
Այս տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է մոտ հիսուն դպրոցներում հիմնել ռոբոտաշինության խմբակներ` շարունակելով անցած տարվա ծրագիրը, որի շրջանակներում արդեն յոթ դպրոցներում գործում են նմանատիպ խմբակներ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և նշեց, որ դպրոցական ռոբոտաշինության զարգացման գաղափարը սկսում է 2008 թվականից։
«Ռոբոտաշինության խմբակներում ներգրավված երեխաներն անցյալ տարի բավականին լուրջ արդյունքներ արձանագրեցին։ Դրանցում երեխաները սկսեցին շատ արագ զարգանալ: Փաստորեն ռոբոտաշինությունը դարձավ կրթական համակարգն առաջ տանելու մի նոր տարբերակ»,- ասաց Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ գործադր տնօրենի փոխանցմամբ, այս տարի ևս հիսուն դպրոցներում կներդրվի այս պիլոտային ծրագիրը և կփորձարկվեն համապատասխան ենթակառուցվածքները։
«Հույս ունեմ որ ծրագիրը հաջողությամբ կավարտենք և առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավորություն կունենանք կիրառել նաև Հայաստանի բոլոր դպրոցներում` շախմատի օրինակով՝ տեղծելով ռոբոտաշինոթյան խմբակներ։ Դա կլուծի մի քանի խնդիր։ Նախ տեխնոլոգիական ոլորտը կապակենտրոնացվի Հայաստանի շրջաններում և հնարավորություն կտա մեզ Հայաստանում հիմնել տեխնոլոգիական ընկերություններ։ Սա նաև լուրջ խթան է երեխաների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով»,- Panorama.am-ին հաղորդեց Կարեն Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան