Համբուրգերային սկանդալ. ձիու միս տավարի փոխարեն
Համբուրգերային սկանդալ է բռնկվել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Սուպերմարկետներում տավարի մսով համբուրգերներում ձիու ԴՆԹ է հայտնաբերվել, իսկ տեսակներից մեկում ձիու մսի պարունակությունը 29 տոկոս է եղել, հաղորդում է Բի Բի Սի-ն: Իրավիճակն ուշագրավ է նրանով, որ իռլանդացիները կտրականապես հրաժարվում են ձիու միս ուտելուց: Համբուրգերները պատրաստվել են Իռլանդիայի և Անգլիայի Յորքշիր կոմսության գործարաններում: Ընդհանուր առմամբ, ստուգվել է 27 տեսակի համբուրգեր: Դրանցից 10-ում հայտնաբերվել է ձիու, իսկ 23-ում խոզի ԴՆԹ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան