«Ազատ դեմոկրատները» կպաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը
Նախօրեին հեռուստատեսությամբ Ալիկ Արզումանյանը խոսել էր ՀՀ նախագահի ընտրությունների մասին և իր տարակուսանքն էր հայտնել, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով իրեն կոռեկտ է պահել և ՀԱԿ «գծից» երբևէ չի շեղվել: Նա նաև ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենք չեն պատրաստվում պաշտպանել. վերջինիս «հռետորաբանությունը» շատ ավելի մոտ է Դաշնակցությանը, իսկ իրենց ավելի հոգեհարազատ է.ազատական հայացքների կրող Հրանտ Բագրատյանը:
Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ «Ազատ դեմոկրատները» մոտ օրերս հայտարարություն կանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մինչ այդ նման հայտարարություն էին արել Սոս Գիմիշյանի «Քրիստոնեաժողովրդավարակաև վերածնունդ» կուսակցությունը և Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ 96»-ը: Թերթի տեղեկություններով, Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում` ՀԱԿ անդամներ: