Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում հստակեցվել են աշխատանքներն ըստ ոլորտների
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ գրեթե ամեն օր նիստեր են արվում:
«Նույն աղբյուրից հայտնում են նաև, որ Սարգսյանի շտաբի պետի 5 տեղակալները առաջիկա ընտրություններում կոնկրետ ոլորտներ են կոորդինացնելու: Մասնավորապես, շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը զբաղվելու է իրավական հարցերով` պայմանագրեր, գովազդներ և այլն, Միքայել Մինասյանը զբաղվելու է քարոզչությամբ, Արմեն Գևորգյանը` մարզերի հետ կապերով, Կարեն Կարապետյանը նշանակվել է նաև Լոռու մարզի պատասխանատու, Լյովա Յոլյանին վստահվել է հ/կ-ների հետ աշխատանքը»,-գրել է թերթը: