Նոր գլխավոր դատախազ կունենանք աշնանը
«Ժամանակի» տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկվում է, թե աշնանն ում պետք է նշանակեն գլխավոր դատախազ։ Բանն այն է, որ սեպտեմբերին լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։
Թերթի տեղեկություններով, հավանական թեկնածուների թվում է զինդատախազ Գևորգ Կոստանյանը։ Քննարկվում է նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ով այժմ ԱԱԽ քարտուղարն է։ Ի դեպ, վերջինս բավականին երկար ժամանակ է, ինչ ցանկանում է դառնալ գլխավոր դատախազ։ Նրա այդ ցանկության մասին տեղյակ է նաև Ա. Հովսեփյանը, այդ պատճառով էլ այս պաշտոնյաների հարաբերությունները լարված են։