Ինչու է տխուր վարչապետը
ՊՆ-ում մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ աչքի է ընկել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա առավել քան անտրամադիր է եղել և մյուս պաշտոնյաների հետ գրեթե չի շփվել։
«Բավական սառն է եղել նաև Ս. Սարգսյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, նրանք գրեթե խոսք չեն փոխանակել։ Ենթադրվում է, որ Տ. Սարգսյանը նեղսրտած է այն փաստից, որ իրեն այդպես էլ չեն ընդգրկել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում՝ պետի տեղակալի մակարդակով։ Ու նա մտավախություն ունի, որ առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին»,-գրել է թերթը: