Կոստանյանը չի կարծում, որ «Մատաղիսի գործ»-ը իր կոկորդին կանգնած ոսկոր է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ին «Մատաղիսի գործ»-ով կայացրած վճռի բողոքարկման ուղղությամբ մինչև հիմա Հայաստանի զինվորական դատախազությունը ոչինչ չի որոշել: Մինչդեռ սահմանված մեկ ամիս ժամկետը վաղը կավարտվի: «Մեկ օրվա ընթացքում ամեն ինչ էլ հնարավոր է», -հայտարարեց Կոստանյանը:
Panorama.am-ը հետաքրքրվեց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է զինդատախազությունը հապաղում վճիռը բողոքարկելու հարցում, Կոստանյանը պատասխանեց. «Զինդատախազությունը չի հապաղում: Մենք դեռևս ժամանակ ունենք, և մենք այս մեկ օրվա ընթացքում անպայման կարձագանքենք»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե կարելի՞ է ասել, որ «Մատաղիսի գործ»-ը զինդատախազի կոկորդին կանգնած ոսկոր է, նա պատասխանեց. «Որևէ գործ որևէ մեկի կոկորդին կանգնած չէ: Եվ իմ նախորդները, և ես կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները»:
Հարցին, թե Կոստանյանը գործը համարո՞ւմ է բացահայտված, զինդատախազն արձագանքեց. «Երբ կկողմնորոշվեք դատական ակտի բողոքարկման հարցում, կխոսենք մանրամասն»:
Հարակից հրապարակումներ. «Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)
Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին